ՏԱՆ

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Կատարեք վճարումներ Telcell-ով, ստացեք տան խաղարկության

տոմսեր և բազմաթիվ այլ նվերներ

1000 դրամ = 1 տոմս

Ներբեռնել հավելվածը
App store Play market
qr
Ներբեռնել հավելվածը
App store Play market

Գլխավոր մրցանակ

Գլխավոր մրցանակ

Տուն ԵրԵՎանում

  • - Novel Residential Complex
  • - 62 քմ
  • - ք. Երևան, Նորաշեն 2
  • - Հարկ 5
  • - Շահագործման հանձնելու ժամկետ՝ մինչև 01․03․2025 թ․

3 քայլ Դեպի Տուն

1
Կատարեք վճարումներ Telcell Wallet-ով Եվ Telcell տերմինալներով
2
Ստացեք խաղարկության տոմսեր
3
ՀԵՏԵՎԵՔ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
  • Telcell Wallet-ով Դուք կարող եք կուտակել անսահմանափակ տոմսեր
  • Տերմինալով առաջին վճարման դեպքում Դուք ստանում եք տոմս(եր) Ձեզ համար
  • Տերմինալով երկրորդ վճարման դեպքում Դուք ստանում եք տոմս(եր), որոնք հասանելի են միայն ընկերոջը (այլ հեռախոսահամարի) նվիրելու համար

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՀԱՂԹՈՂ

Կատարում եք վճարում Telcell Wallet-ով և Telcell տերմինալներով, ստանում եք տան խաղարկության տոմսեր։ *Դեկտեմբերի 2-ից սկսած՝ Telcell տերմինալով բջջային հեռախոսահամարների լիցքավորումից տան խաղարկության տոմսերի գեներացում ժամանակավորապես չի իրականացվի:
Եթե դեռևս Telcell Wallet-ի նույնականացված օգտատեր չեք, ապա անցնում եք նույնականացում, որպեսզի Ձեր տոմսերը մասնակցեն խաղարկությանը։
Կայքի համապատասխան բաժնում գտնում եք Ձեր տոմսը՝ 9-անիշ համարի օգնությամբ։ Եվ հիշեք՝ որքան շատ վճարում կատարեք, այնքան շատ տոմս կունենաք։
Հետևում եք օնլայն խաղարկությանը և հասանելի եք պահում Ձեր Telcell Wallet-ի հեռախոսահամարը։ Հաղթելու դեպքում Ձեզ հաղորդավարը կզանգահարի առավելագույնը 3 անգամ, և պատասխան չստանալու պարագայում տունը կվերախաղարկվի։
Խաղարկության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Օֆերտայում։
Դեկտեմբերի 8-ի 00:00-ից սկսած, ՀՀ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, կասեցվում է Telcell համակարգի միջոցով բուքմեյքերական հաշիվների համալրումը:

Բազմաթիվ այլ նվերներ

Դեկտեմբերի 25-ին, հունվարի 24-ին, փետրվարի 23-ին և մարտի 15-ին տվյալների ամփոփմամբ՝ ամենաշատ տոմսեր կուտակած 10 մասնակից կստանա իր հորիզոնականի համար նախատեսված նվերը, յուրաքանչյուր մասնակիցը՝ 1 անգամ։
Չմոռանաք ստուգել՝ նույնականացված եք, թե ոչ։ Նույնականացված համարվելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Wallet-ին կցված բանկային քարտ/հաշիվ և անձնագիր/ID քարտ։

ՁԵՐ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

+374 __ __ __ __
Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը՝ տոմսերը գտնելու և հաղթելու հավանականությունն իմանալու համար

Բազմաթիվ այլ նվերներ

Դեկտեմբերի 25-ին, հունվարի 24-ին, փետրվարի 23-ին և մարտի 15-ին տվյալների ամփոփմամբ՝ ամենաշատ տոմսեր կուտակած 10 մասնակից կստանա իր հորիզոնականի համար նախատեսված նվերը։ Խաղարկության ողջ ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է նվեր ստանալ մեկ անգամ։ Եթե մասնակիցները կուտակել են հավասար քանակությամբ տոմսեր և կիսում են մրցանակային նույն տեղը, ապա նվերը կստանա այն մասնակիցը, ով ավելի շուտ է զբաղեցրել տվյալ տեղը։
Հ․Գ․ Քանի որ համակարգում գրանցված առայժմ ոչ բոլոր մասնակիցների տոմսերն են արտացոլվում Telcell Wallet-ում և կայքում, թափանցիկությունն ապահովելու նպատակով՝ դեկտեմբերի 10-ի ԹՈՓ 5-ի ամփոփումը հետաձգվում է և կանցկացվի դեկտեմբերի 25-ին, այսինքն՝ կլինի ԹՈՓ 10 (10 մասնակից կստանա իր հորիզոնականի համար նախատեսված նվերը)։

2 x iPhone 14
2 x iPhone 14
5 x Apple Watch SE
5 x Apple Watch SE
Եգիպտոս ուղևորություն
Եգիպտոս ուղևորություն
11 x AirPods 3
11 x AirPods 3
3 x Լվացքի մեքենա
3 x Լվացքի մեքենա
3 x HP նոութբուք
3 x HP նոութբուք
4 x Mi Band 7
4 x Mi Band 7
iPad 9, 64 GB
iPad 9, 64 GB
5 x Xiaomi Redmi Note 11
5 x Xiaomi Redmi Note 11
6 x Միկրոալիքային վառարան TOSHIBA
6 x Միկրոալիքային վառարան TOSHIBA

ԹՈՓ 10

1. Տ. ՎԵՔԻԼՅԱՆ
2. Ռ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ
3. Հ. ՌԱՇԻԴՅԱՆ
4. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5. Հ. ԲԱԲԼՈՅԱՆ
6. Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
7. Վ. ԱԲԱՍՅԱՆ
8. Հ. ԱՎԱԳՅԱՆ
9. Ս. ԲԱԼԻԿՅԱՆ
10. Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այստեղ կարող եք տեսնել խաղարկության ընթացքում ԹՈՓ 5-ում տեղ գտած բոլոր մասնակիցներին

Խաղարկության ամփոփում

Video

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (FAQ)

  • ՔԱՆԻ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՇԱՀԵԼՈՒ
    Խաղարկության ողջ ընթացքում ավելի քան 40 օգտատեր կստանա տարբեր թանկարժեք նվերներ՝ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա և շատ ավելին, իսկ ավարտին կխաղարկվի հիմնական մրցանակը՝ բնակարան, որը կստանա մեկ մասնակից
  • ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ՎՃԱՐԵԼԻՍ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՏՈՄՍԵՐ, ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵՄ
    Եթե ստացել եք տոմսեր տերմինալով կատարած գործարքներից, դրանք ակտիվացնելու համար անպայման ներբեռնեք Telcell Wallet։ Գլխավոր էջի վերևի աջ անկյունում կտեսնեք տան նշան՝ Ձեր տոմսերի քանակի նշումով։ Սեղմելով նշանին՝ կանցնեք տոմսերի բաժին, որտեղ կգտնեք եզակի 9-անիշ համարներով տոմսերը։ Եթե տոմսի համարը չգտնեք, նշանակում է՝ Դուք ամբողջությամբ նույնականացված չեք Telcell Wallet-ում։ Նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է կցել Ձեր անձնագիրը և բանկային քարտը կամ բացել բանկային հաշիվ հենց հավելվածից։ Այս պայմանները բավարարելուց հետո յուրաքանչյուր տոմսի վրա կհայտնվի եզակի 9-անիշ համար, որն էլ մասնակցելու է խաղարկությանը։
  • Ի՞ՆՉ ԱՅԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԿԱՆ
    Գլխավոր մրցանակից բացի, խաղարկվում են նաև iPhone 14, նոութբուք, Եգիպտոս ուղևորություն, էլեկտրատեխնիկա, կենցաղային տեխնիկա և բազմաթիվ այլ նվերներ։
  • Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՀԱՂԹԵՄ, ԲԱՅՑ ԶԱՆԳԻՆ ՉՊԱՏԱՍԽԱՆԵՄ
    Երբ հաղորդավարն օնլայն խաղարկության ընթացքում հայտարարի շահող տոմսի համարը, անմիջապես կզանգահարի հաղթող մասնակցին։ Հաջորդաբար 3 անգամ զանգահարելուց հետո պատասխան չստանալու դեպքում հաղթանակը կհամարվի անվավեր, և մրցանակը կվերախաղարկվի։
  • ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՏՈՄՍԵՐ, ԲԱՅՑ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ։ ԻՆՉՈՒ՞
    Յուրաքանչյուր օգտատեր իր հեռախոսահամարի մուտքագրմամբ տերմինալով վճարում կատարելիս տոմսեր ստանում է մեկ անգամ, իսկ հաջորդ վճարումը կատարելիս կարող է մուտքագրել այլ հեռախոսահամար՝ տոմսերը փոխանցելով տվյալ համարի օգտատիրոջը։
  • ԵՍ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՄ ԹՈՓ 5-ՈՒՄ, ԲԱՅՑ 1 ԱՆԳԱՄ ԵՄ ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
    Արդարության նկատառումով՝ ԹՈՓ 5-ի նվերների մրցաշարում խաղարկության յուրաքանչյուր մասնակից կարող է ողջ խաղարկության ընթացքում միայն մեկ անգամ նվեր ստանալ։ Անկախ զբաղեցրած հորիզոնականից՝ արդեն նվեր ստացած մասնակիցը չի ընդգրկվում մրցաշարում, և ընտրվում են հաջորդ՝ նվեր չստացած «թոփ» մասնակիցները։
  • ԻՆՉՊԵ՞Ս ԱԿՏԻՎԱՑՆԵՄ ՏՈՄՍԵՐՍ
    Տոմսերն ակտիվացնելու համար ներբեռնեք կամ բացեք Telcell Wallet-ը։ Գլխավոր էջի վերևի աջ անկյունում կտեսնեք տան նշան՝ Ձեր տոմսերի քանակի նշումով։ Սեղմելով նշանին՝ կանցնեք տոմսերի բաժին, որտեղ կգտնեք եզակի 9-անիշ համարներով տոմսերը։ Եթե տոմսի համարը չգտնեք, նշանակում է՝ Դուք ամբողջությամբ նույնականացված չեք Telcell Wallet-ում։ Կցեք Ձեր անձնագիրը և բանկային քարտը կամ բացեք բանկային հաշիվ հենց հավելվածից։ Այս պայմանները բավարարելուց հետո Ձեր տոմսերի վրա կհայտնվեն եզակի 9-անիշ համարներ, որոնք կմասնակցեն խաղարկությանը։